ՎՎարդուհի Բալյան

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1743 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1743 նոր դեպք

Սեպտեմբերի 30-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 743 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2266 մարդ, մահացել է 29 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 613 012, որից 585 071-ը ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8946:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 36047 փորձարկում, 20685-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 15362-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 4,84% է, վերջին 14 օրվանը՝ 6,04%, վերջին 7 օրվանը՝ 5,65%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 785 862 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 10 347 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 52 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4223 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 734 անձ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում