ՄՄերի Եգորյան

Քննարկվել են ՀՀ-ում կանաչ տնտեսության հեռանկարները

Քննարկվել են ՀՀ-ում կանաչ տնտեսության հեռանկարները

Գլազգոյում տեղի ունենալիք Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովին ընդառաջ Հայաստանում քննարկվել են կանաչ տնտեսության հեռանկարները:

Բրիտանական դեսպանատան կազմակերպած «Դեպի կանաչ տնտեսություն. կայուն զարգացման և կառավարման համաշխարհային և հայաստանյան հեռանկարները» խորագրով կոնֆերանսի մասնակիցները զեկուցումների միջոցով ուսումնասիրել են Հայաստանում մատակարարման շղթաների կայունության խնդիրները, առաջատար փորձագետների հետ քննարկել Հայաստանում համապատասխան նախաձեռնությունների իրականացման հնարավորությունը:

Ջոն Գալագեր (ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան) - Կլիմայի փոփոխությունը եթե ոչ գլխավոր, ապա հիմնական մարտահրավերներից մեկն է, որին այսօր առնչվում է աշխարհը:

Չնայած որ Հայաստանը փոքր երկիր է զուտ արտանետումների առումով, չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանը նույնպես ունենա իր մասնակցությունն այս կարևորագույն արշավում. մենք խրախուսում ենք Հայաստանին՝ իրականացնելու համապատասխան գործողությունները:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում