ԳԳոհար Սարգսյան

Տեղի է ունեցել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ առցանց ձևաչափով տեղի է ունեցել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը։  

Հանդիպման ընթացքում ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2021 թ․ իրականացվող բարեփոխումները, անդրադարձ է կատարվել նաև երեխաների կրթական իրավունքի իրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին և սոցիալական աշխատողների ինստիտուտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի։  

Ընդգծելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումների կարևորությունը՝ Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել նաև գործընկեր հասարակական կազմակերպությունների դերը:

«Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի մշակման փուլում հնարավորություն է ստեղծվել լսելի դարձնել բոլոր շահեկից կողմերի առաջարկություններն, իսկ նախագծի մշակումից հետո, ի թիվս մի շարք հանրային քննարկումների, այն քննարկվել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ, և այսօր, երբ նախագիծը ներկայացնում ենք պետական գերատեսչություններին, դրական արձագանք ենք ստանում։ Մեծածավալ բարեփոխումները պահանջում են համատեղ ջանքերի մեկտեղում․ այս ոլորտում անելիք ունեն բոլորը՝ առանց բացառության»,- ասել է նա։  

Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ներկայումս իրականացվող օրենսդրական բարեփոխումներին, երեխաներին տրամադրվող ծառայությունների որակի բարելավմանն ու երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված ծրագրերին։

Նա շեշտել է ցերեկային խնամք տրամադրող կազմակերպությունների գործունեությունը բարելավելու անհրաժեշտությունը՝ այդ գործում կարևորելով երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի ընդգրկումը։

Նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քարտեզագրել երեխաների հիմնահարցերի ոլորտում նաև ոչ պետական հաստատությունների կողմից տրամադրվող ծառայություններն ու ապահովել դրանց տարածքային համաչափ բաշխումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում