«Վեոլիա ջուրը» առաջարկում է ջրի սակագինը բարձրացնել 43.7 դրամով

ԱԱրսեն Մկրտչյան

180-ի փոխարեն՝ 223.7 դրամ: «Վեոլիա ջուրը» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ջրի սակագինը 43.7 դրամ թանկացնելու հայտով: Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ թանկացման անհրաժեշտություն իսկապես կա։

Բաղրամյանը նշեց. Ջրային կոմիտեի, «Վեոլիա ջրի», ինչպես նաև Կառավարության հետ քննարկվում է վարձակալության պայմանագրում փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը։

Հայտի ուսումնասիրության ժամկետն 80 օր է: Հաստատվելու դեպքում նոր սակագինն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից: Գարեգին Բաղրամյանն ասաց նաև, որ առաջիկայում սպառողները հնարավորություն կունենան ընտրել, թե որ արտադրողից գնել էլեկտրաէներգիա:

Ստեղծվել է էլեկտրոնային հարթակ, որի շնորհիվ արդեն հնարավոր կլինի գնել և վաճառել էլեկտրաէներգիա էլեկտրոնային եղանակով:

էներգետիկ շուկայի ազատականացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: Այդ նպատակով 2019 թվականից ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ իրականացվում է համալիր ծրագիր:

Ուիլյամ Լեյթինեն (ԱՄՆ փոխդեսպան) - Աջակցում ենք կառավարությանը՝ Հայաստանի էներգետիկ շուկան ավելի ազատականացնելու և մրցակցային դարձնելու գործում: Մեծ ուշադրություն ենք դարձնում նաև վերականգնվող էներգետիկայի զարգացմանը:

էներգետիկայի ոլորտում ավելի բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով նախատեսվում է նաև ոլորտը կարգավորող օրենսդրական, ենթաօրենսդրական փոփոխություններ իրականացնել: Ներդրվելու է այսպես կոչված թրեյդերների ինստիտուտը, որի միջոցով է իրականացվելու էլեկտրաէներգիայի արտահանումն ու ներկրումը: Հայաստանի էլեկտրական ցանցերը կշարունակի էլեկտրէներգիա բաշխել:

Էներգետիկ ոլորտում հնարավոր ցնցումներից խուսափելու համար փոփոխություններն արագ չեն իրականացվում՝ ասաց Գարեգին Բաղրամյանը: Լրագրողների հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաև ջրի սակագնի բարձրացմանը:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում