ՄՄարիամ Մխիթարյան

Կիևում մահացել է Սերգեյ Փարաջանովի միակ որդին

Կիևում մահացել է Սերգեյ Փարաջանովի միակ որդին

Ուկրաինայի մայրաքաղաքում 63 տարեկանում մահացել է ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի միակ որդին՝ Սուրեն Փարաջանովը՝ գրում է korrespondent.net-ը:

Հայտնի ռեժիսորի որդու մահվան պատճառը չի նշվում:

Սուրեն Փարաջանովը ծնվել է 1958 թ.: Մասնագիտությամբ ճարտարապետ էր: Բարձրագույն կրթությունը ստանալուց հետո աշխատել է մասնագիտությամբ, այնուհետև զբաղվել գործարարությամբ: 

Հայտնի է, որ Սուրեն Փարաջանովն ապրում էր մենակ:

Նրա մայրը՝ Սվետլանա Շչերբատյուկ-Փարաջանովան, մահացել է 2020 թվականի ամռանը՝ 82 տարեկանում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում