ԼԼիլիթ Գասպարյան

Մեծամորի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Մեծամորի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 28-ին, ժամը 16:05-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի շենքերից մեկի բնակելի նկուղային հարկում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին թաղամասի շենքերից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:31-ին, մարվել՝ 17:58-ին:

Այրվել են երկու բնակարանների տանիքի (մոտ 100 քմ) փայտյա կառուցատարրերը, բնակարաններից մեկի ննջասենյակը (մոտ 20 քմ), խոհանոցը (մոտ 15 քմ)՝ գույքով և կուտակած փայտ (մոտ 3 խմ):

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում