ԱԱրևիկ Աբելյան

Տեսչական մարմինը Էրեբունի վարչական շրջանի տրանսպորտային միջոցներում հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք. ՔՏՀԱ

Տեսչական մարմինը Էրեբունի վարչական շրջանի տրանսպորտային միջոցներում հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք. ՔՏՀԱ

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողներն ու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները սեպտեմբերի 28-ին համատեղ մշտադիտարկել են էրեբունի վարչական շրջանի հանրային տրնասպորտը։ 

Ուսումնասիրվել է ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։ Տեսչական մարմինը հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ 

Բացի այս՝ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են 2 տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները վարորդական իրավունքի վկայական չեն ունեցել։ Արդյունքում՝ տրանպորտային միջոցները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ 

Հավելենք, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը շարունակական կլինի։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում