ԱԱրման Գալոյան

Պետական դավաճանության մեջ մեղադրվողը հրաժարվում է պաշտպանից

Պետական դավաճանության մեջ մեղադրվողը հրաժարվում է պաշտպանից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, շարունակվել է պետական դավաճանության գործով դատական նիստը:

Այս գործով ամբաստանյալի աթոռին են ամուսիններ Մայիս Սահակյանն ու Ստելլա Սարգսյանը: Նրանցից միայն Մայիս Սահակյանն է գտնվում կալանքի տակ:

Նիստն այսօր երկար չի տևել. ամբաստանյալ Սահակյանի պաշտպանը դատարանին տեղեկացրել է, որ մեկուսացել է համավարակի պատճառով, ինչից հետո Մայիս Սահակյանը հայտարարել է, որ հրաժարվում է իր պաշտպանից, ցանկանում է իր շահերը պաշտպանել անձամբ:

Պաշտպանի բացակայության պատճառով նիստը հետաձգվել է:

Ըստ մեղադրանքի՝ Մայիս Սահակյանն իր կնոջ՝ Ստելլա Սարգսյանի օժանդակությամբ, լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն:

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր՝ ամուսինները նախկինում բազմիցս գտնվել են Թուրքիայում:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում