Հայ և եվրոպացի կին հրշեջ-փրկարարների փորձի փոխանակում

ԱԱրևիկ Աբելյան

ԵՄ «Թվինինգ» ծրագրի ներկայացուցիչներն այցելել են Արարատի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններ: «Թվինինգի» միջազգային բաղադրիչի ղեկավար Սեսիլիա Ուներամը Եղեգնաձորում իր փորձն է ներկայացրել հայ կին հրշեջ-փրկարարներին, պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին:

Հանդիպմանը ներկա են եղել Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի տարբեր հրշեջ փրկարարական ջոկատներում ծառայող կանայք: Նախաձեռնության հեղինակն Արտակարգ իրավիճակների նախարարությունն է: Հանդիպումներ են նախատեսված նաև մյուս մարզերի և Երևանի կին հրշեջ-փրկարարների հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում