Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը նոր մասնաշենք կունենա

ՎՎահե Կոստանդյան

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի պրոթեզարանում արդեն ավարտել են 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած բոլոր զինծառայողների բիոնիկ պրոթեզների տեղադրման աշխատանքները: Պրոթեզները տեղում հավաքում են հայ մասնագետները: Բացված նոր պրոթեզարանը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին՝ ասում է վերականգնողական կենտրոնի ղեկավարը:

Հայկուհի Մինասյան (Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն) - Ձեռքի բոլոր բիոնիկ պրոթեզները տղաների արդեն տեղադրված են, և նրանք կարողանում են իրենց նոր ձեռքերով լիարժեք կյանքին վերադառնալու առաջին քայլերն անել, նաև ոտքի պրոթեզներն ենք տեղադրել:

Նրանցից մեկը հիմա էլ վերապատրաստվում է Գերմանիայում: Ֆիզիոթերապիստ Արամն արդեն որոշել է հմտանալ նաև պրոթեզավորման գործում:

Արամ Մելիքյան (ֆիզիոթերապիստ) - Ես դեռ, ո՛չ, ես դեռ սովորում եմ, հուսով ենք՝ հետագայում ավելի շատ հնարավորություն կլինի ավելի շատ մարդ վերապատրաստվի արտասահմանում:

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔ ԿՈՒՆԵՆԱ

Վերականգնողական բուժումից ու պրոթեզավորումից բացի, նախատեսում են բացել նաև վիրահատարաններ: Հայաստանում հաշմանդամներին հարմարեցված հիվանդանոցային համալիր չկա՝ ասում է կենտրոնի տնօրենը: Վիրավորների թվում շատ են բեկորային վնասվածք ստացածները, որոնք եթե ոչ այս պահին, ապա հետագայում կարող են վիրահատության կարիք  ունենալ:

Արգինե Անդրեասյան (բժիշկ-վերականգնողաբան) - Լինում ա վերականգնողական բուժման ընթացքում, որ պետք ա մեր արդյունքը տար ցավերի մեղմացում, շարժունակության ավելացում, հոդերում շարժման դիապազոնի ավելացում: Ունենում ենք դեպքեր, որ չենք ստանում այն արդյունքը, ինչ որ պլանավորել էինք:

Հայկուհի Մինասյան - Հույս ունենք, որ մյուս տարին արդեն կդիմավորենք նոր, վերանորոգված մասնաշենքով, վիրահատարաններով, դահլիճներով:

Պետք է ունենալ հիվանդանոցային մեկ համալիր, որը կզբաղվի բոլոր պատերազմների ընթացքում տուժած զինծառայողների առողջական խնդիրներով: Առողջական խնդիրները միայն զինհաշմանդամի ուսերին չթողնելու նպատակով հիմա գործում է «մեկ պատուհան» ծառայությունը, որը զբաղվում է զինհաշմանդամի նաև կենցաղային խնդիրներով: Որոշել են՝ լինի իրավական, կրթական, կենցաղային թե այլ խնդիր, վիրավորված զինվորը պետք է դառնա իրենց շահառուն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում