ԱԱրսեն Մկրտչյան

Դպրոցական լաբորատորիաները և սարքավորումները թանգարանային նմուշից պիտի դառնան ամենօրյա գործիք. Ժաննա Անդրեասյան

Դպրոցական լաբորատորիաները և սարքավորումները թանգարանային նմուշից պիտի դառնան ամենօրյա գործիք. Ժաննա Անդրեասյան

Մեր դպրոցների որոշ մասում տպավորություն է, թե իրերն ավելի կարևոր են, քան երեխաները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Դպրոցին տրվում է նոր սարքավորում կամ տեխնոլոգիա և այն պահվում է փակի տակ, որպեսզի չփչանա։ Ավելին, նման վարվելակերպը երբեմն կարող է մատնացույց արվել՝ որպես օրինակելի, թե ինչ խնամքով են պահում։

Դպրոցական լաբորատորիաները և սարքավորումները թանգարանային նմուշից պիտի դառնան ամենօրյա գործիք, որով երեխաների սովորելն ավելի արդյունավետ ու հետաքրքիր է։ Իսկ դրանք խնամքով օգտագործել պիտի սովորեն նաև երեխաները։ Ու նաև սա է դպրոցի խնդիրը»,- գրել է Անդրեասյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում