ԱԱրսեն Մկրտչյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ տեսուչներն արձանագրել են խախտման 8 դեպք

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ տեսուչներն արձանագրել են խախտման 8 դեպք

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարեկային ծառայողների և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների հետ օգոստոսի 19-ից վերսկսված տրանսպորտային վերահսկողության շրջանակում սեպտեմբերի  25-ին մշտադիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի հանրային տրանսպորտը։

Տեսչական մարմնի Երևանի Տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները Բաղրամյան պողոտայում, կանգառներում ու շրջիկ կարգախմբերով ուսումնասիրել են ուղևորափոխադրում կատարող 40 տրանսպորտային միջոց:

Մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։

Հասարակական տրանսպորտում տեսչական ուժեղացված վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում