Արտադրված է Հայաստանում. տեղական ընկերությունները` մեկ հարթակում

ՄՄարի Կոստանյան

Հայկական արտադրանքը՝ մեկ հարթակում: Էկոնոմիկայի նախարարությունը մեկնարկել է «Արտադրված է Հայաստանում, ընտրենք հայկականը» ծրագիրը: Նպատակն է բարձրացնել հայկական արտադրանքի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:

Ճկուն, թեթև և հակաալերգիկ։ Հայկական արտադրության ակնոցները, տեղականից բացի, գրավում են նաև արտասահմանյան շուկան:  

Միայն վերջին մեկ տարում ընկերության արտահանման ծավալը կրկնակի ավելացել է: Մեդիաարշավը կօգնի էլ ավելի ճանաչելի դարձնել արտադրանքը, ասում է Հարություն Հուլունյանը:

Հայկականը նաև խելացի է: Մի քանի տարի է՝ ինչ հերթերի կառավարման համակարգը հնարավորություն է տալիս օնլայն տարբերակով նախօրոք ձեռք բերել կտրոն և առանց հերթում ժամանակ կորցնելու օգտվել նախընտրելի ծառայությունից։ 

Այսպիսի տասնյակ հայկական ընկերությունների միավորումը տեղեկատվական հարթակում նպատակ ունի նպաստել հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը, ինչն էլ կօգնի թե ներքին, թե արտաքին շուկայում ավելացնել վաճառքի ծավալը:

Գնելով հայկականը՝ նպաստում ենք նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը, ասում է ՀՀ ԷՆ մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը: Այսուհետև հայ արտադրողի և սպառողի  հանդիպման վայրը կարող է դառնալ հենց Madeinarmenia.online հարթակը, որը նախնական տարբերակով սպառողին կներկայացվի առաջիկայում:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում