ԼԼիլիթ Գասպարյան

Եվրոպական ժառանգության օրեր` Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում

Եվրոպական ժառանգության օրեր` Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն այս տարի Եվրոպական ժառանգության օրերին կմիանա միջոցառումների հատուկ ծրագրով:

Կարևորելով մշակութային ժառանգության համամարդկային դերն ու նշանակությունը՝ թանգարանը Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 25-ին կներկայացնի Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը՝ ազգային ավանդույթների, ուտեստների, երգ ու պարի ցուցադրություններով:

Նույն օրը թանգարանի փայտարվեստի ցուցասրահում (հասցե՝ ք. Երևան, Պարոնյան 2) «Միմոս» մարիոնետի թատրոնը փոքրիկ այցելուների համար կցուցադրի տիկնիկային ներկայացում:

Սեպտեմբերի 26-ին թանգարանում և Դիլիջանի մասնաճյուղում կանցկացվի «Ժողովրդական հեքիաթի ժամ», որի ընթացքում թանգարանի կրտսեր բարեկամները կունկնդրեն ժողովրդական հեքիաթներ՝ «Միսս Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Հարությունյանի և հայտնի արձակագիր, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանի ընթերցմամբ:

Եվրոպական ժառանգության օրերի այցելուները հնարավորություն կունենան դիտելու թանգարանի ժամանակավոր ցուցասրահում օրերս բացված պրիմիտիվիստ գեղանկարիչների նկարների «Հայաստան. լույսն իմ մեջ» խորագրով ցուցահանդեսը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում