ՄՄարիա Գաբրիելյան

Համլետ Գասպարյանը կարևոր ավանդ է ունեցել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում. Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

Համլետ Գասպարյանը կարևոր ավանդ է ունեցել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում. Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել թարգմանիչ, դիվանագետ, ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանի մահվան կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
 
«Մեծ ցավով տեղեկացանք Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Հանրապետության նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանի մահվան մասին, որը կանգնած է եղել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական համակարգի ակունքներում և նշանակալի ներդրում է ունեցել դրա կայացման գործում։
 
Իր երկարամյա դիվանագիտական գործունեության ընթացքում, այդ թվում՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի և դեսպանորդի պաշտոններում, Համլետ Գասպարյանը կարևոր ավանդ է ունեցել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում։
 
Զգալի է նաև Համլետ Գասպարյան մտավորականի թողած ժառանգությունը հայ արվեստասերներին և ընթերցասերներին. լինելով ֆրանսերեն լեզվի և ֆրանսիական մշակույթի մեծ սիրահար և գիտակ՝ բազմաթիվ հոդվածներ է հեղինակել, կատարել ֆրանսիական գրականության արժեքավոր թարգմանություններ։
 
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ողջ անձնակազմի անունից մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Համլետ Գասպարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին։ Ննջի'ր խաղաղությամբ, սիրելի' գործընկեր»։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում