Լոռու մարզի երեք դպրոց ինտենսիվ պտղատու այգի ունի

ԳԳայանե Թամամյան

Դարպասի միջնակարգ դպրոցում հիմնված ինտենսիվ այգին արդեն բերք է տալիս: Առաջին պտուղները հավաքել  ու պահեստավորել են ձմռան համար:

 Ծովինար Թազայան (Դարպասի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Մեր մշակած վարունգի թթուն ենք արդեն պահեստավորել: Ունենք կանաչ լոբի, բրոկոլի, խնձոր կա արդեն, որ կարող ենք չրեր պատրաստել, և չոր լոբի՝ ճաշերի համար:

Պարենի համաշխարհային ծրագրի ֆինանսական աջակցությամբ և Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ «Կանաչ արահետ» կազմակերպության կողմից իրականացված ծրագրի շրջանակում Լոռու մարզի Շահումյան, Ֆիոլետովո և Դարպաս համայնքների դպրոցներն ինտենսիվ պտղատու այգիներ ունեն:

Ռիտա Հարությունյան  (Շահումյանի դպրոցի տնօրեն) - Եթե էս այգին, որ հիմա ձեր դիմաց ա, տեսնեիք, թե ինչ աղետալի վիճակում էր, ճահճոտ, ամբողջությամբ ջրի մեջ, մացառներով շրջապատված:

Մարիա Մուրադյան (ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» ծրագրի համակարգող - Այս աշխատանքը, այն արդյունքը, որը մենք այսօր այստեղ տեսանք, փաստորեն, համատեղ աշխատանքի, արդյունավետ համագործակցության արդյունք է: Թե՛ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, թե՛ դոնորները, կառավարությունը, մարզպետարանը, դպրոցը, տնօրենը, ծնողները՝ բոլորը միասին համագործակցելով հասել ենք այս արդյունքին:

Հաշվի առնելով տարածաշրջանի հողային առանձնահատկությունը՝ դպրոցների այգիներում հիմնականում տնկվել են խնձորի, սալորի, տանձի, դեղձի, բալի, նշի ծառեր, ազնվամորի, բրոկոլի, լոբի և այլ մշակաբույսեր: Այգու բարիքներն աշակերտները կճաշակեն ամբողջ տարին:

Արամ Ղազարյան (Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Այգուն վերաբերվում են ինչպես սեփականին և փորձում են ամեն ինչ անել, որպեսզի իրենց ձեռքերով ստեղծված բարիքը հասանելի լինի գյուղացիներին, իրենց ընկերներին և ավագ ընկերներին:

Դպրոցներին տրամադրվել են նաև կարկտապաշտպան ցանցեր, ապահովել են կաթիլային ոռոգման համակարգով: Ծրագրի կարևորության մասին փաստում են կազմակերպիչները:

Արամ Գրիգորյան (Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ) - Ինտենսիվ այգիները կարևոր են այնքանով, որ մեր երեխաները իրենք տեսնում են գյուղատնտեսական աշխատանքները ինչպես են կատարվում, ինչի չէ, դա նաև իրենց վաղվա փորձ կլինի:

Այս համագործակցության շրջանակներում մարզում նման 8 այգի է հիմնվել: Կազմակերպիչները վստահեցնում են՝ այգիների տարածքն առաջիկայում կընդլայնվի և կհամալրվի նոր տեսակի պտղատու ծառերով: 

Հեղինակ՝ Սերինե Սերոբյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում