ԱԱրսեն Մկրտչյան

ՔՏՀԱՏՄ տեսուչները ստուգումներ են իրականացրել Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում

ՔՏՀԱՏՄ տեսուչները ստուգումներ են իրականացրել  Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում

Սեպտեմբերի 24-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համատեղ դիտարկումը Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում է կատարվել։

ՀՀ ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են այդ վարչական շրջաններում կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 42 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել  է հակահամաճարակային կանոնների խախտման 6 դեպք։ Դրանց վերաբերյալ վարչական արձանագրություններ են կազմվել։

Կորոնավիրուսային (Covid-19-ի) հիվանդության կանխարգելմանը նպատակաուղղված տեսչական վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ կլինի շարունակական։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում