ԱԱրման Գալոյան

«Տարվա լավագույնները» մրցույթում հաղթող մանկավարժները կստանան յուրաքանչյուրը 500.000 դրամ

«Տարվա լավագույնները» մրցույթում հաղթող մանկավարժները կստանան յուրաքանչյուրը 500.000 դրամ

«Ուսուցչի օրվա» առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժներին պարգևատրում» միջոցառման իրականացման նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նպատահարմար է գտել 2021 թվականի միջոցառման շրջանակում «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում հաղթող մասնակիցներին տրամադրել դրամական պարգև: 

Նախատեսվում է պարգևատրել շուրջ 22 հաղթող մասնակցի՝ յուրաքանչյուրին 500.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և տուրքերը)։ 2020 թվականին «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել է 58 մանկավարժ՝ դյուրակիր համակարգիչներով։ Մանկավարժներին դյուրակիր համակարգիչներով պարգևատրման փոխարինումը դրամական պարգևով պայմանավորված է մանկավարժներին՝ սեփական աշխատանքի արդյունքում ձեռք բերած պարգևն առավել նպատակային և ըստ անհրաժեշտության տնօրինելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում