ԱԱրման Գալոյան

ԲԴԽ ներկայացուցիչները հանդիպել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործեր քննող դատավորների հետ

ԲԴԽ ներկայացուցիչները հանդիպել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործեր քննող դատավորների հետ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարն ու ԲԴԽ անդամները հանդիպել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործեր քննող դատավորների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի և վճարման կարգադրությունների քննության համար դատավորների ենթամասնագիտացում սահմանելու հարցերը:

Քննարկվեց նաև, թե ինչ ողջամիտ ժամկետ պետք է սահմանվի պարզեցված վարույթների քննության արդյունավետությունը բարձրացնելու համար:

Հանդիպման մասնակիցները շեշտեցին, որ պարզեցված վարույթների առանձնացումը կնպաստի քաղաքացիական գործեր քննող դատավորների ծանրաբեռնվածության թեթևացմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում