ԱԱրման Գալոյան

Հակահամաճարակային կանոնների 16 խախտումները վերաբերել են վարորդների դիմակ չկրելուն. տեսչական մարմին

Հակահամաճարակային կանոնների 16 խախտումները վերաբերել են վարորդների դիմակ չկրելուն. տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը սեպտեմբերի 23-ին իրականացրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ 

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողներն ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) տեսուչները համատեղ մշտադիտարկել են Մալաթիա-Սեբաստիայում ուղևորափոխադրում իրականացնող 80 տրանսպորտային միջոց։ Արդյունքում հայտնաբերված հակահամաճարակային կանոնների 16 խախտումները վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն, գերբեռնված երթևեկությանը։ Դրանց հիմքով վարչական արձանագրություններ են կազմվել։ 

Հանրային տրանսպորտի՝ օգոստոսի 19-ից վերսկսված տեսչական վերահսկողությունը կրում է պարբերական բնույթ։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում