ԳԳոհար Սարգսյան

Վրաստանում գործազրկությունը 22.1% է. ԱՄՀ

Վրաստանում գործազրկությունը 22.1% է. ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է Վրաստանի տնտեսության վերաբերյալ հերթական զեկույցը:

Փաստաթղթում ներառված են Վրաստանում ընթացող բարեփոխումները և երկրի տնտեսության առջև ծառացած մարտահրավերները, որոնց շարքում հիմնադրամն առանձնացրել է գործազրկության բարձր մակարդակը:

Դա, ըստ զեկույցի, ծայրահեղ խնդիր է երկրում: Այն սրվել է հատկապես  կորոնավիրուսի համաճարակի հետևանքով: 2019 թվականի չորրորդ եռամսյակից մինչև 2021 թվականի երկրորդ եռամսյակը Վրաստանում աշխատողների թիվը նվազել է 62.000-ով:

Այս ընթացքում գործազուրկ է դարձել 90.000 մարդ, իսկ աշխատուժին է միացել մոտավորապես 27.000 մարդ: Արդյունքում, Վրաստանում գործազրկությունն աճել է մոտ 5 տոկոսով` կազմելով 22.1%:

Հաղորդվում է, որ Վրաստանի երիտասարդների շրջանում գործազրկությունը տարածաշրջանում հատկապես բարձր է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում