ԳԳոհար Սարգսյան

Վրաստանում նվազել է օրական պատվաստումների քանակը

Վրաստանում նվազել է օրական պատվաստումների քանակը

Վրաստանում վերջին մեկ շաբաթում նվազել է օրական պատվաստումների քանակը: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին երկրում օրական պատվաստվել է 20-25 հազար մարդ:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ մարտի 15-ից սկսած երկրում ընդհանուր հաշվով կատարվել է ավելի քան 1.5 մլն պատվաստում: Երկրում ամբողջական պատվաստվածները կազմում են բնակչության 25,6 տոկոսը:

Ըստ կառավարության ծրագրի` մինչև տարեվերջ Վրաստանում պետք է պատվաստվի չափահաս բնակչության 60 տոկոսը:

Հարևան երևկրում պատվաստումներն իրականացվում են «Pfizer», «Sinopharm», «Sinovac» և «AstraZeneca» պատվաստանյութերով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում