ԳԳոհար Սարգսյան

«Արևիք» ազգային պարկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 423 հա տարածք

«Արևիք» ազգային պարկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 423 հա տարածք

«Արևիք» ազգային պարկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 423 հա տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

 
Շրջակա միջավայրի նախարարության ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13:34-ին, հրդեհ է բռնկվել, անմիջապես սկսվել են հրդեհաշիջման աշխատանքները:
 
Սկզբնական օջախը գտնվում է գրունտային ճանապարհից մոտ 5.5 կմ հեռավորության վրա և դժվարանցանելի է: Հրդեհը շատ ուժեղ տարածվում է, քանի որ այնտեղ աճում են գիհու նոսրանտառ, առկա են չորացած թփեր, կաղնու և թխկու չորացած ծառեր, սակավաջուր է, ինչպես նաև ուժեղ քամիներ:
 
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժեր, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի արագ արձագանքման խումբը, բոլոր մասնաճյուղերի աշխատակիցներ, Մեղրիի «ՃՇՇՁ» աշխատակիցներ, N զորամասի զինծառայողներ, Մեղրիի համայնքապետարանի կոմունալ տնտեսության աշխատակիցներ, կամավոր քաղաքացիներ։
 
Ռելիեֆի անանցանելիության պատճառով տեխնիկա և լրացուցիչ միջոցներ հնարավոր չէ ներգրավել։ Սեպտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Սեպտեմբերի 20-ին հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև ուղղաթիռ:
 
Սեպտեմբերի 20-ի արբանյակային մոնիթորինգի ունեցած տվյալներով այրվել է մոտ 423 հա տարածք: Այս պահի դրությամբ առկա են ծխացող օջախներ: Հետագայում վնասի, տարածքի և աղբյուրի առաջացման վերաբերյալ ավելի մանրամասն կտեղեկացվի: Այս պահին հրդեհի բռնկման տարածքում առկա են ծխացող օջախներ։
 
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակազմը շուրջօրյա հերթապահություն է իրականացնում տեղում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում