ԱԱրման Գալոյան

Մահվան ելքով ավտովթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Մահվան ելքով ավտովթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

2021 թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, Քաջարան քաղաքի 60-ամյա բնակիչը, վարելով «Toyota Rav 4» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհին կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ավտոճանապարհի հանդիպակաց գոտի, հարվածել բետոնյա արգելապատնեշին ու գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

Կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում