ԼԼիլիթ Սեդրակյան

«Հորիզոն Եվրոպա» ծրագիրը կնպաստի մեր երկրում գիտական ներուժի զարգացմանը

«Հորիզոն Եվրոպա» ծրագիրը կնպաստի մեր երկրում գիտական ներուժի զարգացմանը

Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը հաջողությամբ ավարտել են բանակցությունները՝ «Հորիզոն Եվրոպա» (Horizon Europe-the Framework Programme for Research and Innovation) ծրագրին Հայաստանի ասոցացման շուրջ։

Բանակցություններին ՀՀ պատվիրակությունը գլխավորել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ Եվրոպական հանձնաժողովի հետազոտության և նորարարության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Սիգնե Ռատսոն։

Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել ասոցացման համաձայնագրի շուրջ և երկուստեք հույս հայտնել, որ համաձայնագրի ստորագրման և վավերացման ներքին ընթացակարգերը սահմանված ժամկետներում կհասնեն իրենց ավարտին։

Միանալով վերոնշյալ ծրագրին՝ Հայաստանի Հանրապետությունը կնպաստի մեր երկրում գիտական ներուժի զարգացմանը՝ գիտական համայնքին տրամադրելով տարբեր դրամաշնորհային նախաձեռնություններին մասնակցելու բազում հնարավորություններ։

«Հորիզոն Եվրոպան» Եվրոպական միության ամենամեծ ֆինանսավորում՝ 95,5 մլրդ եվրո ունեցող գիտական համագործակցության ծրագիր է։ Այն փոխարինելու է «Հորիզոն 2020» ծրագրին, որին Հայաստանը հաջողությամբ մասնակցել է 2016-2020-ին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում