ԳԳևորգ Թոսունյան

Մահացել է գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը

Մահացել է գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը

Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը։  

Հայաստանի նկարիչների միությունը իր ցավակցությունն է հայտնում Վեսմիր Գրիգորյանի ընտանիքին և հարազատներին:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Դավթաշեն-Զովունի ճանապարհին գտնվող Ադանա սրահում սեպտեմբերի 22-ին՝ ժամը 18։00-ին։

Վեսմիր Գրիգորյանը ծնվել է 1961 թ. սեպտեմբերի 20-ին Արցախում: 1976-1980 թթ. սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում:

1988-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է:

Նրա բազմաթիվ նկարներ գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդում, Հայաստանի նկարիչների միությունում, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Հոլանդիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում:

1988 թ. նրա «Ռենեսանս» նկարը Մարդու իրավունքների հայտարարագրի 50-ամյա տարեդարձին նվիրված՝ ՄԱԿ-ի կազմակերպած ցուցահանդեսում արժանացել է առաջին մրցանակի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում