ՆՆարե Թադևոսյան

Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում հայկական խաչքար է օծվել

Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում հայկական խաչքար է օծվել

Սեպտեմբերի 19-ին Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում տեղի է ունեցել Սբ Յեժեգո եկեղեցու բակում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախյան պատերազմում նահատակված հայազգի զավակների հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողությունը՝ տեղեկացնում է Լեհաստանում Հայաստանի դեսպանությունը:

 

 

Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Լեհահայոց հոգևոր հովիվ Տեր Տարոն վարդապետ Ղուլիկյանի ձեռամբ կատարված օծման կարգից հետո, իր խոսքում, մասնավորապես, առանձնահատուկ ընդգծել է քրիստոնեական արժեքների և հայապահպանության գաղափարի շուրջ համախմբման կարևորությունը։
 
Վերոնշյալ Ուղղափառ եկեղեցու ծխական համայնքի քահանայապետ Գժեգոժ Միշիուկը ևս ողջույնի խոսքեր և բարեմաղթանքներ է հղել ներկաներին:
 

 

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում