ՄՄերի Եգորյան

ՍԱՏՄ տեսուչները Քանաքեռ-Զեյթունում խախտումներ չեն արձանագրել

ՍԱՏՄ տեսուչները Քանաքեռ-Զեյթունում խախտումներ չեն արձանագրել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սուպերմարկետներում են անցկացրել կիրակնօրյա ստուգայցը։

 

Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել:

 

Ստուգայցերը շարունակվում են։

 

Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

 

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում