Աջակցություն անհայտ կորածների և գերեվարվածների ընտանիքին՝ ամեն ամիս

ԳԳոհար Սարգսյան

Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների և գերեվարվածների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցությունն այսուհետև կտրվի յուրաքանչյուր ամիս:

Փոփոխությամբ ընտանիքի համար աջակցությունը կդառնա շարունակական, քանի դեռ անհայտ կորած կամ գերեվարված քաղաքացիական անձի կարգավիճակը չի փոխվել։

Արտակ Հարությունյան (Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետի պարտականությունները կատարող) - Մինչև վերջին փոփոխությունը քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքի անդամները դիմում և ստանում էին միանվագ դրամական աջակցություն 1 միլիոն դրամի չափով:

Աջակցության չափը կազմում է ամսական 300 հազար դրամ: Շահառու դառնալու համար բավարար է լրացնել դիմումը և կցել պահանջվող ընդամենը փաստաթուղթը: Նոր փոփոխություններով երկարացվել է նաև դրամական օգնության տրամադրման ժամկետը:

Արտակ Հարությունյան - Այն դեպքերում, երբ հայտնի չէ դեպքը տեղի ունենալու օրը, սկիզբը և ավարտը, աջակցությունը տրամադրվում է 2020 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2021 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ, այսինքն՝ 13 ամիս, 300 հազար դրամի շրջանակներում:

Եթե հայտնի է դեպքը տեղի ունենալու ամիսը, աջակցության տրամադրման ժամկետը հաշվարկվում է այդ ամսից սկսած մինչև դեպքի ավարտը: 1 միլիոն դրամ միանվագ աջակցություն ստացած շահառուները նույնպես կարող են օգտվել ծրագրից:

Արտակ Հարությունյան - Հաշվարկվելու է ամբողջ գումարը նախատեսված ամսական գումարը, որից նվազեցնելու ենք արդեն իսկ ստացած 1 միլիոն դրամ միանվագ օգնության գումարը:

Կառավարությունը ծրագրի իրականացման համար 2020 թվականին հատկացրել է 600 միլիոն դրամ: Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների, գերեվարվածների ընտանիքներին տրվող ամսական աջակցության ծրագրին քաղաքացիները կարող են դիմել մինչև դեկտեմբերի 5-ը:

Հեղինակ՝ Էլեն Սարգսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում