ԼԼիլիթ Գասպարյան

Կյանքից հեռացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանը

Կյանքից հեռացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանը

2021 թ. սեպտեմբերի 17-ին 85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Վարդանի Չուբարյանը։

Էդվարդ Չուբարյանը ծնվել է 1936 թ. մայիսի 5-ին Սպիտակ քաղաքում: 1958 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1973-ին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի կոչում, 1975-ին՝ պրոֆեսորի: 1996-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: 1991-2006 թթ. աշխատել է ԵՊՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, իսկ 2006-2013 թթ. ԵՊՀ Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ: 2013-ից նույն ամբիոնի պատվավոր վարիչն էր:

Էդվարդ Չուբարյանի գիտական հետազոտությունների բնագավառն ընդգրկում էր գրավիտացիայի Էյնշտեյնի և այլընտրանքային տեսությունները, գերխիտ երկնային մարմինների ֆիզիկան, սպիտակ թզուկների և նեյտրոնային աստղերի կառուցվածքը:

Էդվարդ Չուբարյանն արժանացել է ՀՍՍՀ Լենինյան Կոմերիտմիության մրցանակի «Առանցքահամաչափ դաշտերը Էյնշտեյնի գրավիտացիոն տեսությունում» աշխատանքի համար, Խաչատուր Աբովյանի մեդալի, ԵՊՀ ոսկե մեդալի, Ֆ. Նանսենի մեդալի և ՀՀ Գիտության վաստակավոր գործչի կոչման:

Էդվարդ Չուբարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 22-ին՝ ժամը 17։00-20։00-ին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում