ԳԳայանե Թամամյան

Տաթևիկ Ստեփանյանը կարևորել է երեխաների՝ ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացմանն ուղղված մեխանիզմների կատարելագործումը

Տաթևիկ Ստեփանյանը կարևորել է երեխաների՝ ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացմանն ուղղված մեխանիզմների կատարելագործումը

Երեխաների խնամքի հաստատություններում պետության կողմից տրամադրվող ծառայությունների որակի բարձրացումը նախարարության առաջնահերթություններից է․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այցելել է «Գյումրու երեխաների տուն» և «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ֊ներ։

 

Նախարարի տեղակալը շրջայց է կատարել հաստատություններում, քննարկել ընթացիկ ծրագրերն ու նախատեսվող բարեփոխումները։ Տաթևիկ Ստեփանյանը կարևորել է երեխաների՝ ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացմանն ուղղված մեխանիզմների կատարելագործումը։

 

Նախարարության ենթակայությամբ գործող հաստատություններ պարբերաբար իրականացվող աշխատանքային այցերը նպատակ ունեն մշտադիտարկել մատուցվող ծառայությունների որակը, արձանագրել խնդիրներն ու մշակել համատեղ լուծման եղանակներ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում