ՀՀ անտառները վտանգված են. 2020-ի վնասը շուրջ 815 մլն դրամ է, մեղադրյալ են նաև անտառապետները

ԱԱրման Գալոյան

Պաշտոնական տվյալով՝ Հայաստանի 11 տոկոսից պակաս տարածքն է անտառածածկ: Ցուցանիշն արդեն վատն է, բայց անտառածածկ տարածքները կարող են զգալի պակասել, եթե չկանխվեն ապօրինի անտառահատումները:

Իսկ ավելի մտահոգիչ է, որ հարուցված բազմաթիվ քրեական գործերով անցնում են անտառապետներ ու անտառապահներ, որոնց ուղիղ պարտականությունն է թույլ չտալ անտառը թալանել:

Միայն բացահայտված դեպքերով անցած տարի բնությանն ու պետությանը պատճառվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս: Ծառահատումների պատճառները շատ են՝ սոցիալականից մինչև արժեհամակարգային: Սակայն ապօրինի ծառ հատելը Հայաստանի օրենսդրությամբ հանցագործություն է, իսկ հանցագործությունը ոչ թե արդարացնել, այլ կանխել է պետք՝ դրա կատարման թե՛ պատճառները, թե՛ հնարավորությունները վերացնելով:

«Լուրերի» նկարահանող խմբերն այս շաբաթ եղել են Հայաստանի կանաչ գոտիներում, որտեղ անտառահատումներն անցել են կարմիր գիծը:

Բնության դեմ հանցագործություններն ու դրա դեմ մշակվող մեխանիզմը Անի Օհանյանն է ամփոփել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում