ԱԱրման Գալոյան

Ադրբեջանցի լրտես լինելու կասկածանքով բերման ենթարկվածները պարզվել է՝ իրանցի զբոսաշրջիկներ են. նրանք ազատ են արձակվել

Ադրբեջանցի լրտես լինելու կասկածանքով բերման ենթարկվածները պարզվել է՝ իրանցի զբոսաշրջիկներ են. նրանք ազատ են արձակվել

ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով այսօր ԶԼՄ-ներում «Ոսկու աշխարհի դիմացից բերման են ենթարկվել 2 թուրքեր» վերտառությամբ հոդվածին:

«Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18.07-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին, հայտնեց, որ մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկի մոտ կասկածելի 3 անձ են բռնել և կարծում են, որ նրանք Ադրբեջանի լրտեսներ են:

Րոպեներ անց նշված վայր ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները և պարեկային ծառայության աշխատակիցները ինքնությունը պարզելու նպատակով ոստիկանություն բերման են ենթարկել 3 անձի: Պարզվել է, որ նրանք ԻԻՀ-ից ժամանած զբոսաշրջիկներ են:

Կատարվել են պարզաբանումներ և բերման ենթարկվածները բաց են թողնվել:

Կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում