ԱԱրման Գալոյան

Պատվաստվողները խրախուսվում են մշակութային միջոցառման տոմսերով

Պատվաստվողները խրախուսվում են մշակութային միջոցառման տոմսերով

Այսօր Հյուսիսային պողոտայի շարժական պատվաստումային կետում պատվաստված  քաղաքացիները ստացել են  Երևանի Դրամատիկական թատրոնի ներկայացման տոմսեր։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Խրախուսական ակցիան կշարունակվի նաև վաղը Հյուսիսային պողոտայի և Կասկադի տարածքներում տեղակայված շարժական պատվաստումային կետերում, որտեղ պատվաստված քաղաքացիները կստանան մշակութային միջոցառման տոմսեր:

Քաղաքացիների խրախուսման ակցիան կազմակերպվել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ՝ Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը խթանելու նպատակով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում