Բաց տվյալների մշակույթը՝ ժողովրդավարության հիմնասյուն

ՇՇողիկ Գալստյան

Բաց տվյալները՝ ժողովրդավարացման հիմնասյուներից են. Հայաստանում դրանց կիրառելիությունը, ռիսկերն ու մարտահրավերները մասնագետների այսօրվա քննարկման առանցքում էր:

Սոնա Բալասանյան, ՀՌԿԿ-Հայաստան գործադիր տնօրեն - Բաց տվյալների բնորոշիչները բազմաթիվ են, բայց ես ուզում եմ ընդգծել, որ դրանք պետք է լինեն հասանելի, օգտագործելի և տարածելի, իսկ այդ գործընթացը երկար է ու դժվար, արվում է օգտատերերից հետադարձ կապ ստանալու միջոցով:

Բազմաթիվ հետազոտություններ, վերլուծություններ իրականացնելու համար բաց տվյալները լայն հնարավորություն են ընձեռում: Սոնա Բալասանյանը, սակայն, հորդորում է չմոռանալ նաև վտանգների մասին, զերծ մնալ անձնական տվյալների տարածումից: Իսկ թե որոնք են բաց տվյալների աղբյուրները, մի քանի օրինակ ներկայացրեց «Մոդեքսի» տնօրեն Հայկազ Ֆանյանը:

Հայաստանում այսօր արդեն կան օրինակներ, երբ բաց տվյալների օգտագործումը նպաստել է կոռուպցիոն երևույթների բացահայտմանը: Օրինակ՝ հետաքննություն իրականացնողները հաճախ են օգտվում մեկ անձնից կատարվող գնումների, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ՊՈԱԿ-ների ֆինասնավորման տվյալների բազաներից:

Արամ Մխիթարյան, «Հելիքս» ընկերության նախագահ - 2009 թե 2010 թվականին կատարվեց ուսումնասիրություն և պարզվեց, որ հարկայինը որոշել է իր աշխատողներին նոր տարվան ընդառաջ նվիրել թանկարժեք ժամացույցներ: Սա հնարավոր եղավ պարզել, որովհետև հրապարակված էին տվյալներ:

Կազմակերպիչներն ակնկալում են, որ բաց տվյալների մշակույթը կնպաստի քաղաքացիական հասարակության կայացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում