ՆՆարե Թադևոսյան

Ալավերդում մեկնարկել է պատերազմում երկու ձեռքը կորցրած Կարեն Խլոպուզյանի առանձնատան շինարարությունը. Արեն Մկրտչյան

Ալավերդում մեկնարկել է պատերազմում երկու ձեռքը կորցրած Կարեն Խլոպուզյանի առանձնատան շինարարությունը. Արեն Մկրտչյան

«Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում մեկնարկել է 44-օրյա պատերազմում երկու ձեռքը կորցրած մեր եղբոր` Կարեն Խլոպուզյանի առանձնատան շինարարությունը, Ֆեյսբուքում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը: 

 
«Այսօր միասին եղանք շինհրապարակում։

 

Կարենը պրոթեզավորվել է։ Զինվորի տան մասնագետների հսկողությամբ այժմ աստիճանաբար վարժվում է երկրորդ պրոթեզին։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից նաև կտրվի փոխհատուցում` 58 մլն դրամ. 10 մլն-ը` միանվագ, 48 մլն-ը` 20 տարվա ընթացքում` ամսական շուրջ 200.000 դրամ: 

 

Շնորհակալ եմ Համբուրգի հայ համայնքի ղեկավար Սերժ Անգելյանին խնդրանքս չմերժելու և առանձնատան կառուցումն իրականացնելու համար։ Առանձնատունը տարբերվելու է տեխնոլոգիական, ամրաշինական լուծումներով»,- նշել է պատգամավորը: 
 
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում