ԱԱննա Ավետիսյան

ՔՏՀԱ տեսչական մարմինը Շենգավիթ վարչական շրջանում ուսումնասիրել է 85 տրանսպորտային միջոց. կազմվել է 14 վարչական արձանագրություն

ՔՏՀԱ տեսչական մարմինը Շենգավիթ վարչական շրջանում ուսումնասիրել է 85 տրանսպորտային միջոց. կազմվել է 14 վարչական արձանագրություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ սեպտեմբերի 17-ին համատեղ վերահսկողական դիտարկում են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ 

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները, պարեկային ծառայողները, ԱԱՏՄ տեսուչներն ուսումնասիրել են վերոնշյալ վարչական շրջանում ուղևորափոխադրում իրականացնող 85 տրանսպորտային միջոց: Տեսչական մարմինը հայտնաբերել է, որ որոշ ուղևորներ և վարորդներ դիմակ չեն կրել, դրանց վերաբերյալ 14 վարչական արձանագրություն է կազմվել։ 

Covid-19-ի պայմաններում հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների (դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, գերբեռնված երթևեկության բացառում, սոցիալական հեռավորության պահպանում, տրանսպորտային միջոցների ախտահանում) պահպանման նկատմամբ տեսչական վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա հանգստյան օրերին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում