ՄՄերի Եգորյան

«ՀայՓոստը» երևանցիներին նոր ծառայություն կմատուցի

«ՀայՓոստը» երևանցիներին նոր ծառայություն կմատուցի

«ՀայՓոստը» և Երևանի քաղաքապետարանը սկսել են նոր համագործակցություն, որով նախատեսվում է մայրաքաղաքի բնակիչների համար առաջարկել նոր ծառայություն: Այն հնարավորություն է տալիս հաճախորդներին՝ ավելի հարմար և հասանելի եղանակով «ՀայՓոստի» փոստային բաժանմունքում տեղեկանալ հողի հարկի, գույքահարկի և աղբահանության վճարների բոլոր տարիների պարտքերի վերաբերյալ և կատարել վճարում:

«ՀայՓոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի խոսքով՝ ««ՀայՓոստը» մշտապես փորձում է լուծել հաճախորդների մեծ ու փոքր խնդիրները: Համագործակցության այս ծրագրով մայրաքաղաքի բնակիչները, փոստային բաժանմունք գալով, կարող են իրականացնել հնարավորինս շատ գործարքներ, այդ թվում նաև հողի հարկի, գույքահարկի և աղբահանության վճարումները»։

Ի դեպ, մինչև 1000 դրամ աղբահանության վճարների համար միջնորդավճար չի գանձվելու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում