ԱԱննա Ավետիսյան

Հասմիկ Տոլմաջյանը ֆրանսահայ գեղանկարիչ Ժանսեմի դստերն է հանձնել ԿԲ կողմից թողարկված հուշամեդալները

Հասմիկ Տոլմաջյանը ֆրանսահայ գեղանկարիչ Ժանսեմի դստերն է հանձնել ԿԲ կողմից թողարկված հուշամեդալները
Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ֆրանսահայ մեծանուն գեղանկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920-2013թթ.) դստերը՝ Ֆլորա Ժանսեմին է հանձնել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշամեդալները՝ նվիրված Ժանսեմի ծննդյան 100-ամյակին։
 
Դեսպանը խորին երախտիք է հայտնել հայրենիքի հանդեպ մեծ նկարչի անմնացորդ նվիրվածության համար՝ բարձր գնահատելով հատկապես Հայոց ցեղասպանության վերաբերյալ վարպետի ազդեցիկ ու տպավորիչ աշխատանքները։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում