ՄՄարի Կոստանյան

Ակնալիճ գյուղում ականանետի ական է հայտնաբերվել

Ակնալիճ գյուղում ականանետի ական է հայտնաբերվել

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։47-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է զինամթերք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ խաղողի այգիներում հայտնաբերվել են 2 հատ 82 մմ-ոց կոռոզիայի ենթարկված առանց պայթուցիչի ականանետի ական և 1 հատ ականանետի ականի տանող սարք։

Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժարան հետագա ոչնչացման նպատակով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում