ՎՎարդուհի Բալյան

Սեպտեմբերի 20-22-ը Երևանում և մարզերում կկազմակերպվեն հեպատիտ Ց-ի և Բ-ի, ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար հետազոտություններ

Սեպտեմբերի 20-22-ը Երևանում և մարզերում կկազմակերպվեն հեպատիտ Ց-ի և Բ-ի, ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար հետազոտություններ

Սեպտեմբերի 20-22-ը Երևանում և մարզերում կկազմակերպվեն հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի, ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ:

 
Հանրային միջոցառման ընթացքում տեղեկատվություն կտրամադրվի նաև հետազոտության կարևորության մասին:

 

Հետազոտությունը կատարելու են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնագետները` հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Գազոն» և «ԿամԱԶ» ավտոմեքենաներում: Հետազոտությունն ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:

 

Միջոցառման ժամանակացույցը`

 

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-18:00-ը,  ք. Գավառ` գյուղատնտեսական շուկայի հարևանությամբ.

 

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-20:00-ը, ք. Երևան, Ազատության հրապարակին հարող տարածք.

 

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-18:00-ը, ք. Արթիկ` Ազատության հրապարակ և գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք:

 

Հանրային միջոցառումը կազմակերպում է ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը»՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում