ԳԳոհար Սարգսյան

2020 և 2021 թվականներին ՀՀ 4 մարզում իրականացվել է 15 սուբվենցիոն ծրագիր

2020 և 2021 թվականներին ՀՀ 4 մարզում իրականացվել է 15 սուբվենցիոն ծրագիր

Կառավարությունը որոշում է ընդունել՝ «ՀՀ 2021 թ. պետական բյուջեի մասին» օրենքում և ՀՀ Կառավարության 2020 թ. դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ 2020 թ. և 2021 թ. հավանության արժանացած և իրականացված/իրականացման փուլում գտնվող 15 համայնքի 15 ծրագրի համար (5-ը հաստատվել են 2020 թ., 10-ը՝ 2021 թ.) ՀՀ պետբյուջեից 357 մլն 458 հազար դրամի հատկացում: 15 ծրագիրը, որից 3-ն Արմավիրի, 4-ը՝ Գեղարքունիքի, 5-ը՝ Կոտայքի, 3-ը՝ Լոռու մարզերում են, իրականացվել է համայնքների բյուջեների հաշվին, և ներկայում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջացել:

Մրցույթներից հետո ընդհանուր արժեքը կազմել է 582 մլն դրամ, որից պետական համաֆինանսավորման մասը՝ 357 մլն 458 հազար դրամ:

Արդյունքում՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարմամբ, կապահովվի ծրագրերի արդյունավետ իրականացում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում