ԱԱննա Ավետիսյան

Կասկածելի փաթեթ՝ դատապարտյալի գրպանում

Կասկածելի փաթեթ՝ դատապարտյալի գրպանում

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են եթարկել կարճատև տեսակցությունից դուրս եկած դատապարտյալ Գ. Խ.-ին:

Խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 3,8 գրամ քաշով զանգված:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում