Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳայանե Թամամյան

Վայոց ձորի մարզպետը Մալիշկա համայնքում ծանոթացել է «Դոմ Մոսկվի» կենտրոնում իրականացված շինաշխատանքներին

Վայոց ձորի մարզպետը Մալիշկա համայնքում ծանոթացել է «Դոմ Մոսկվի» կենտրոնում իրականացված շինաշխատանքներին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանի հետ այցելել է Մալիշկա համայնք, որտեղ շուտով մեկնարկելու են «Դոմ Մոսկվի» կենտրոնի կողմից կազմակերպվող ռուսաց լեզվի անվճար դասընթացները:

Ներկաները ծանոթացել են կենտրոնում իրականացված շինարարական աշխատանքներին, որտեղ հյուրերին ներկայացվել է դասընթացների մեկնարկին առնչվող ծրագրային դրույթները, ինչպես նաև քննարկվել են մարզում դասընթացների կազմակերպման աշխարհագրության ընդլայնման հնարավորությունները:

Կենտրոնի կողմից նախաձեռնած ծրագիրն ուղղված է ժամանակակից ծրագրերի, տեխնոլոգիաների և ուսուցման մեթոդների օգնությամբ երիտասարդների շրջանում ռուսական մշակույթի ներկայացմանը և ռուսաց լեզվի իմացության խորացմանը, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանը:

Այս տարի Վայոց ձորի մարզպետարանի և Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի միջև կնքվել է Համագործակցության հուշագիր, որի շրջանակներում «Դոմ Մոսկվի» կենտրոնի ուսուցողական այս նախաձեռնությունն արդեն իսկ իրականացվում է Եղեգնաձոր և Վայք քաղաքներում և շուտով հասանելի կդառնա նաև Մալիշկայի երեխաների համար:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում