Տրանսպորտում հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ ահազանգում են նաև քաղաքացիները

ՄՄուշեղ Իսախանյան

Տրանսպորտում դիմակ դնելն ինչպես վարորդի, այնպես էլ ուղևորների համար պարտադիր է: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները տարբեր փողոցներում պարեկների հետ միասին ստուգում են՝ պահպանվո՞ւմ են հակահամաճարակային կանոնները, թե՞ ոչ: Արդյունքը, սակայն, այնքան էլ գոհացուցիչ չէ:

Արթուր Արաբաչյան, ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային բաժնի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի պետ - Շոշափելի դրական տենդենց այս առումով չունենք: Միակ շոշափելի դրական տենդենցը դա վարորդների հետ է կապված, որ արդեն հաճախակի են դիմակով ուղևորափոխադրումներ իրականացնում, իսկ մեր ուղևորները դեռ փոխադրումներ իրականացնում են առանց դիմակների:

Տեսչական մարմնի ներկայացուցչի խոսքով՝ վերջին օրերին քաղաքացիներից սկսել են ահազանգեր ստանալ. մարդիկ բողոքում են, որ տրանսպորտում շատերը դիմակով չեն:

Արթուր Արաբաչյան - Օպերատիվորեն արձագանքում ենք տվյալ ահազանգերին, տվյալ տնտեսվարող սուբյեկտներին հրավիրում ենք մեզ մոտ, կազմակերպում ենք հանդիպումներ, տալիս ենք պարտադիր կատարման ցուցումներ:

168 դեպքով ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպություն նախազգուշացում է ստացել, տեսչականը դեռ չի տուգանում՝ հույս ունենալով, որ նախազգուշացումը կնպաստի, որ պատասխանատվությունը բարձրանա:

Արթուր Արաբաչյան - Իհարկե, պետք է արդեն որոշակիորեն խստացնել միջոցառումները, խստացնել, մասնավորապես, ուղևորների հետ կապված, որովհետև 90 տոկոսով ուղևորների հետ կապված խնդիրներ ենք արձանագրում:

Տուգանե՞լ, թե՞ նախազգուշացնել՝ որոշում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ կազմված արձանագրությունների հիման վրա: Առաջնային են ախտահանիչ միջոցները, իրազեկման թերթիկները և դիմակի կրման կարգի պահպանումը:

Նարեկ Կարապետյան, ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի բաժնի պետ - Բավականին երկար ժամանակ նախազգուշացումներ ենք տվել տվյալ կազմակերպություններին, ինչպես նաև բանավոր նախազգուշացումներ՝ վարորդներին, սակայն այս պահից սկսած անցնում ենք արդեն վարչական իրավախախտման վարույթների՝ համադրելով մեր ունեցած տեղեկատվությունը, արձանագրությունները և դրանց խախտման բնույթը:

Ստուգումներն ամենօրյա են, արդյունավետ աշխատանքի համար էլ խմբերը շրջում են քաղաքի տարբեր փողոցներով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում