ԱԱրման Գալոյան

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, հանդիսանալով վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար և կազմակերպական-տնօրինչական լիազորություններով օժտված պաշտոնատար անձ, 2021 թ. մայիսի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, նույն վարչական շրջանի կոմունալ բաժնի գլխավոր մասնագետի և շուրջ 10 այլ աշխատակիցների հետ մուտք է գործել վարչական շրջանի մասնաշենքում գտնվող քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի աշխատասենյակ, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրել, որից հետո պահանջել զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում գրել և, ստանալով բացասական պատասխան, իր հետ աշխատասենյակ մուտք գործած անձանց հետ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում