ԱԱրման Գալոյան

Սյունիքի մարզպետի և ԱՄՆ փոխդեսպանի հանդիպմանն անդրադարձ է եղել տեղական անվտանգային խնդիրներին

Սյունիքի մարզպետի և ԱՄՆ փոխդեսպանի հանդիպմանն անդրադարձ է եղել տեղական անվտանգային խնդիրներին

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ փոխդեսպան Չիպ Լեյթինենին․ նրան ուղեկցում էին դեսպանատան ռազմական կցորդը և քաղաքական ու տնտեսական գրասենյակի ղեկավարը, որոնք նույնպես նոր են նշանակվել։

Փոխդեսպանն ասել է, որ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի ցանկությունն էր, որ բոլորով իրենց առաջին այցը ՀՀ-ում սկսեն Սյունիքից՝ կարևորելով դեսպանատան աշխատանքի տեսանկյունից այս մարզի առաջնահերթություն լինելը։

Պարոն Լեյթինենը նշեց, որ ցանկանում են տեղում ծանոթանալ կացությանն ու հասկանալ, թե ինչպես կարող են շարունակել աջակցել ժողովրդավարական ու տնտեսական զարգացումներին, ինչպես նաև տեղեկանալ անվտանգային խնդիրների մասին։ 

Մելիքսեթ Պողոսյանը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում այստեղ ստեղծված իրավիճակը, մարզի ղեկավարության ու բնակչության մտահոգությունները, խնդիրները, որոնց առնչվում են՝ պայմանավորված սահմանային նոր վիճակով։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգությանը, ճանապարհներին ու երթևեկությանը, տնտեսական խնդիրներին առնչվող ու այլ հարցեր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում