ԱԱրման Գալոյան

ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը ժամանակավորապես անհասանելի է

ՊԵԿ  հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը ժամանակավորապես անհասանելի է

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ կոմիտեի սերվերային համակարգի խիստ ծանրաբեռնվածությունից ելնելով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության մասնագետները կատարում են էլեկտրոնային համակարգերի և տվյալների բազաների որոշակի վերակառուցում, ինչի հետևանքով որոշ ժամանակ հասանելի չի լինի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը (file-online)։ 

Համակարգը հասանելի լինելուն պես հարկ վճարողները լրացուցիչ կիրազեկվեն։

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառած անհանգստության համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում