ՍԱՏՄ ստուգայցերը՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

ՄՄուշեղ Իսախանյան

Հակահամաճարակային կանոնների պահպանման ստուգայցն այսօր Մալաթիա-Սեբաստիայում էր, հսկող մարմինը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Առաջին սուպերմարկետը, որտեղ ստուգում իրականացվեց, պարտաճանաչ էր՝ խանութի մուտքի մոտ բոլորին զգուշացնում էին՝ մուտքը միայն դիմակներով: Ստուգվել են նաև գրանցամատյանները, լրացված էին ինչպես կարգն է:

Հայկ Մայիլյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ) - Իրականացնում են երկու անգամ ջերմաչափում, իրականացնում են ախտահանություններ և գրառումները, ունեն բավարար քանակությամբ ախտահանիչներ, խախտումներ չենք արձանագրել այս խանութում:

ՍԱՏՄ-ն ստուգումը շարունակեց վարչական շրջանի մեկ այլ խանութում՝ հերթականությունը նույնն է՝ դիմակ, գրանցամատյաններ, ախտահանիչ լուծույթներ, կուտակումներ:

Գրանցամատյանները այստեղ էլ պատշաճ լրացված էին, աշխատակիցներն ու հաճախորդները՝ դիմակով: Խախտումներ չկան: ՍԱՏՄ տեսուչը, սակայն, 2 ամսվա ստուգումների ընթացքում մի խնդիր է նկատել:

Հայկ Մայիլյան - Երբ որ ստուգողին տեսնում են, մեզ տեսնում են, սկսում են դիմակներ կրել, երբ որ դուրս ենք գալիս, հետևներիցս հանում են, ինչը ամեն մեկը պետք է յուրովի ընկալի, որ դա իրենց իսկ առողջության համար է:

Գայանե Խաչատրյան (սուպերմարկետի տնօրեն) - Ունենում ենք հաճախորդներ, որ դեմ են լինում, կտրականապես չեն դնում, բայց հարգանքից ելնելով խնդրում ենք, պահանջում ենք, որ կրեն: Եթե հրաժարվում են, տրամադրում ենք, եթե էլի են հրաժարվում, խնդրում ենք, որ լքեն տարածքը:

Հեռանալիս տեսուչները հիշեցնում են՝ ուժեղացված ստուգումները շարունակվում են, և յուրաքանչյուր պահի նույն խանութ կարող են այլ տեսուչներ մտնել. զգոնությունը պետք է չթուլացնել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում