ՄՄարիա Գաբրիելյան

Հեռարձակման կարգավորման ոլորտում Հայաստանը և Ուկրաինան համագործակցության հուշագիր են ստորագրել

Հեռարձակման կարգավորման ոլորտում Հայաստանը և Ուկրաինան համագործակցության հուշագիր են ստորագրել

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ազգային խորհրդի միջև կնքվել է հեռարձակման կարգավորման ոլորտում համագործակցության մասին հուշագիր:

Փաստաթուղթն ստորագրել են ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը և Ուկրաինայի ՀՌՀԱԽ անդամ Մաքսին Օնոպրիենկոն:

Հայկական կողմի նախաձեռնությամբ պատրաստված և ստորագրված փաստոթուղթը լայն հնարավորություններ է ստեղծելու երկու երկրներին համագործակցության ոլորտում, հատկապես՝ հեռուստածրագրերի փոխանակման և տեսալսողական արտադրանքի ստեղծման, մասնագետների փոխանակման, տեսալսողական մեդիադաշտի օրենսդրական կարևոր խնդիրների կարգավորման, դրանց ռազմավարության վերաբերյալ և այլն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում